
Առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմից Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ:
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել