
Հրդեհ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող թեյի արտադրամասում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 07։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցում։
Փրկարար ծառաության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող թեյի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։42-ին, մարվել՝ 08։34-ին։ Մոտ 80 քմ տարածքում այրվել են էլեկտրական վահանակ, գույք, կենցաղային իրեր, 2 խմ թեյի հումք և ջերմահարվել են պատերը (80 քմ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել