ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Հարգելի՛ փաստաբաններ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։
Երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը, որի երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։
Վստահ եմ, Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունը շարունակելու է ծառայել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել