HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսում ավազի ապօրինի արդյունահանման համար քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ռևիվալ» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Գ.Է.-ի (Գագիկ Էլիզբարյան, խմբ․) նկատմամբ՝ ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալու պայմաններում, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Է.-ն, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 3000 խմ ծավալով օգտակար հանածո (ավազ):

Գ.Է.-ն, արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 27 մլն դրամով, ընկերության աշխատակից Ա.Մ.-ի միջոցով, իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով 500 հազար դրամ պետական տուրքն ու ընդերքն օգտագործելու նպատակով թույլտվության համար նախատեսված 5 մլն դրամը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter