
Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի, տարածաշրջաններում անձրև է տեղում։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել