
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Դեկտեմբերի 5-ինё ժամը 21.30-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիդ Բ.-ն: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Նա հունիսի 6-ից հետախուզվում էր Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի, 371, 255, 268, 297, 298, 331, 333, 335, 339 կետերով և 18-րդ հոդվածի 3, 4, 5 կետերի մեղադրանքով (Փողերի լվացում):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել