
Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը
Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ. վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022թ. թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ն: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
«Հետևաբար 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան 12000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ավտոկայանատեղիների դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել