
Ժողովուրդն ուզում է Ռուբեն Հայրապետյանին տեսնել մեղադրյալի աթոռին (ֆոտո)
Առավոտյան ժամը 10.00-ից բողոքի ակցիա էր տեղի ունենում ԱԺ-ի դիմաց: Քաղաքացիները պահանջում էին Ռուբեն Հանրապետյանին Վահե Ավետյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներկայացնել, համացանցում նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել՝ նրան ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հեռացնելու համար: Դիմումը պետք է ուղարկվի ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին:
Բողոքի ակցիան ԱԺ գլխավոր դարպասների դիմացից տեղափոխվեց Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքի մոտ, երբ ԱԺ-ում հյուրընկալված Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը պատրաստվում էր դուրս գալ խորհրդարանից: Դեմիրճյան փողոցի տրանսպորտային երթեւեկությունը առժամանակ խափանվեց, ինչից հետո ոստիկանական ուժերը Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ քաղաքացիներից պահանջեցին բարձրանալ մայթին: Այդ ընթացքում միջադեպ տեղի ունեցավ նրանց եւ ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ, հավաքվածները սկսեցին սուլել ոստիկանների հասցեին, ինչից հետո նրանք նահանջեցին:
ԱԺ-ից դուրս եկած ՀԱԿ խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հայտնեցին, որ 4 խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ստորագրահավաք էին կազմակերպել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, սակայն Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո ժամանակավոր առկախվել է այս հարցը: Այդուհանդերձ, պատգամավորները նշեցին, որ 44 ստորագրություն հավաքելու դեպքում րոպե անգամ չեն սպասի՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Իսկ մինչ այդ նրանց նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի կունենան լսումներ իրավապահների մասնակցությամբ: Ընդդիմության դիրքորոշումը հետեւյալն է. բարձրացնել Հայրապետյանին քրեական պատասխատվության կանչելու հարցը:
Ժողովուրդը որգեւորությամբ ընդունեց սա եւ ՀԱԿ խմբակցության անդամների հետ երթվ շարժվեց դեպի գլխավոր դատախազություն:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել