
Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդմամբ, Մասիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի՝ Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել