HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հրահանգված զղջման անկեղծությունը կամ հասարակության պյուռոսյան հաղթանակը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը` հանդես գալով իր որոշման դրդապատճառների մասին առավել քան զգացմունքային, հուզիչ, մարդկային հայտարարությամբ: Սակայն ապրել ողբերգությունը՝ դեռ չի նշանակում ընկալել ունեցած իրավական կամ բարոյական պատասխանատվության բեռը: Թեև հայտարարության տեքստն ամբողջությամբ կառուցված էր հենց պատասխանատվության գիտակցման տրամաբանությամբ, սակայն ոչ անցած օրերին, ոչ էլ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո նա դա առարկայաբար ոչնչով չապացուցեց:

Արդյոք կարելի՞ է համարել, որ իր հրաժարականով Ռուբեն Հայրապետյանը ստանձնեց այդ պատասխանատվությունը: Քաղաքացիական ակտիվիստները, ովքեր բողոքի ու ընդվզման ակցիաներ էին կազմակերպում անցած օրերին ու պատրաստվում էին այսօր դա շարունակել ԱԺ-ի դարպասների մոտ, նրանից հենց դա էին պահանջում: Թե ֆորմալ և թե բովանդակային առումով ԱԺ այլևս նախկին պատգամավորը կատարեց այդ պահանջը, և փաստացի նա այլևս ոչ մի խնդիր հասարակության հետ չունի, որովհետև բողոքող այդ հանրույթն էր կարծես իր վրա վերցրել հասարակության անունից հանդես գալու պարտականությունը: Այդ դեպքում ինչու՞ մանդատից հրաժարվելու նրա հայտարարությունից հետո չկա թեկուզ փոքր, թեկուզ կորստյան ցավով համեմված բավարարվածության զգացումը: Հայրապետյանի հայտարարությունը բոլորի մոտ ավելի շատ դատարկության, փակուղու, քան հաղթանակի զգացողություն առաջացրեց: Սա պյուռոսյան հաղթանակ էր, որը կարող է ընդամենը հանրության այդ փոքր խմբի ինքնաարդարացմանը ծառայել:

Սեփական պատասխանատվությունն անկեղծորեն, մարդկայնորեն խորապես գիտակցող անհատը երբեք, անգամ նման փոքր` մանդատից հրաժարվելու քայլին չպետք է դիմեր նախագահական նստավայր գնալուց ու գուցե նախագահից համապատասխան հրահանգ ստանալուց հետո: Դա արժեզրկում է կատարված քայլի բարոյական նշանակությունը և կեղծավորության ու քաղաքական դիվիդենտներ շահելու էլեմենտներ է պարունակում: Մանդատից հրաժարվելու, այսինքն՝ ֆորմալ առումով հասարակության պահանջը կատարելու` առաջին հայացքից առաքինի այս քայլը վերածվեց խղճուկ ֆարսի, որի նպատակը անգամ այս ողբերգությունից նախագահի «ռեյտինգի» բարձրացում քամելն էր: Հայրապետյանը և նախագահը պարզապես ապացուցեցին, որ պատգամավորը և նրա կատեգորիայի մարդիկ ոչ հասարակության, ոչ էլ օրենքի առջև իրենց պատասխանատու չեն զգում: Նրանք պատասխանատու են ընդամենը մեկ սուբյեկտի, ընդամենը մեկ կոնկրետ անձի` գործող նախագահի առջև և պատրաստ են շարժվել այնպես, ինչպես վերջինս կհանձնարարի: Սա հանձնարարված պատասխանատվության ստանձնում էր:

Մինչև Ավանի ընտրատարածքից մեծամասնականով առաջադրվելը, նա մի քանի անգամ հրաժարվեց, հետո ցանկություն հայտնեց առաջադրվելու: Ռուբեն Հայրապետյանը երբեք պատգամավոր դառնալու ցանկությամբ չի այրվել: Դա նրան ոչինչ չէր տալիս. անցել են այն ժամանակները, երբ մանդատը անձեռնմխելիության երաշխիք էր: Հայրապետյանը երբեք չի եղել օրինակելի պատգամավոր, ու ինքն է խոստովանել, որ պառլամենտն իր տեղը չէ: Գնալով այդ փոքր հանրույթի պահանջին ընդառաջ` Հայրապետյանն ընդամենը ԱԺ-ից ազատագրեց իրեն, իրեն փրկեց կոճակ սեղմելու նվաստացուցիչ պարտականությունից, որովհետև դա միակ բանն էր, որ ԱԺ-ում կարողանում էր անել հյուր եկած ժամանակ: Իրականում այդ հանրույթը Հայրապետյանին ամենահեշտ ճանապարհը ցույց տվեց թե խորհրդարանի կապանքներից ու թե այդ սպանության համար ունեցած պատասխանատվությունից խուսափելու համար: Հիմա ոչ ոք նրանից ավելին չի պահանջելու, անգամ նրանք, ովքեր հենց մանդատից զրկելու մեջ էին տեսնում Հայրապետյանի իրական պատիժը: Այդ պահանջը փրկօղակ էր նաև երկրի նախագահի համար, ով հորդորեց Հայրապետյանին հրաժարվել մանդատից, բայց պահպանեց իր հավատարիմ մարդկանցից մեկին: Նա այս կրակոցով երկու թիրախ խոցեց. և ոչխարներն են տեղը, և գայլերը՝ կուշտ:

Բոլորի համար գուցե աննկատ մնաց, բայց իր հայտարարությամբ Հայրապետյանը պարզորոշ ցույց տվեց, թե հարուցված քրեական գործն ինչ ուղղությամբ է գնալու, և ինքը դրանում ինչ կարգավիճակով է ներգրավված լինելու: Նա պարզապես ասաց, որ ծեծի ժամանակ «Հարսնաքարում» չի եղել. եթե լիներ, կբռներ ծեծողների ձեռքերը: Նախորդ օրն էլ ոստիկանապետը հստակ հայտարարեց, որ Վահե Ավետյանին ծեծելով սպանած հանցագործների գործողություններն ընդամենը հիմարության և անդաստիարակության արդյունք են եղել: Ու մենք բոլորս շուտով ականատեսներն ենք լինելու ընդամենը սովորական հիմարության ու անդաստիարակության զոհերի, այլ ոչ թե մարդ ծեծելու, ահաբեկելու համար վարժեցված գազանների դատապարտման: Ու ստացվելու է այնպես, որ Վահե Ավետյանը, նրանից առաջ օլիգարխիկ քմահաճույքների համար կյանքով հատուցած քաղաքացիները պարզապես եղել են սովորական հիմարության ու սովորական անդաստիարակության զոհեր: Նախաքննությունն իրականացնող մարմնին մնում է ընդամենը ապացուցել, որ Հայրապետյանն այնտեղ չի եղել, որն այնքան էլ բարդ չի լինի: Գուցե իսկապես էլ այդ պահին նա ռեստորանում չի եղել: Սակայն հնարավո՞ր է, որ առանց նրա տված անձեռնմխելիության երաշխիքների՝ անգամ հաստավիզ, բայց լիարժեք կամակատար մսագործներն իրենց նման դաժանության իրավունք վերապահեին...

Հայաստանում պատժի ինստիտուտը չի աշխատում, և դա առանձնահատուկ կերպով դրսևորվում է հատկապես պաշտոնատար անձանց կամ նրանց յուրայինների կողմից մարդ ծեծելու պարագայում: 2004 թ. որդու՝ երևանյան սրճարաններից մեկում մի ծեծկռտուքի մասնակցելու պատճառով ինքնակամ հրաժարական տվեց քաղաքաշինության նախարար Արա Արամյանը: 8 տարի անց նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի ցուցակով: Արամյանը, թերևս, միակն էր նման իրավիճակում հայտնված պաշտոնյաներից, ով իսկապես բարոյական պատասխանատվության գիտակցում ունեցավ: 2010 թ., կրկին նախագահի հետ խորհրդակցությունից հետո, հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` նախագահի աշխատակազմի աշխատակցին առևանգելու և ծեծելու համար: Ընդամենը մեկուկես տարի պահանջվեց, որպեսզի նա ոչ միայն վերադառնա, այլև իշխող կուսակցության ցուցակով պատգամավոր դառնա, իսկ հետո զբաղեցնի կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնը:

Բոլորը վերադառնում են. հարցն այն է` արդյո՞ք վերադառնում են քավարանն անցնելուց հետո, թե՞ այն վստահությամբ, որ բավարար չափով հավատարմությունն ու նվիրվածությունն ապացուցելու դեպքում վերադարձը լինելու է երաշխավորված: Բաց դռները դրդում են այդ մարդկանց մտածել ոչ թե սեփական պատասխանատվության մասին, այլ ավելի արագ վերադառնալու: Իսկ դա բարոյականության, անկեղծ զղջման հետ ոչ մի կապ չունի:

Նախագահի հետ Հայրապետյանի հանդիպումը գրեթե համոզում է, որ նրան, ամենայն հավանականությամբ, հետադարձի տոմսն արդեն տրվել է. ողջ հարցն այն է` երբ և ինչպես դա տեղի կունենա...

Մեկնաբանություններ (16)

Areni
Chem haskanum,etqan krivner u spanutyunner en linum, Hayastanum,kam meke myusin danakov xpum,krakum,inchi et Vahei spanutyan mijadepe etenc reakcia tvec?Vonc vor Ruben Hayrapetyanna koxknere kangnac exel u qsi tvel te xpi enqan minjev merni,ete inqe securite-i normal,orenqov,petakan bolor turqere vcharumnere katarox gorcakalutyan vardzac liner,voch voq cher asi te na mexq uni,nra mexqe nranum e vor et anvtangutyan ashxatakicnere ,grancvac chein vorpes karg u kanon hishecnox:
Watchdog
Ինչ անվտանգության աշխատակից, ինչ բան... Ում են պաշտպանում, ումից... Իրականում այդ ժողովուրդն է, որ անպաշտպան է այս բանդիտ-դահիճների դեմ, և արդար խաղի կանոններով, պետք է զենք տրամադրվի մարդկանց` ինքնապաշտպանության համար:
Gevorg
Փաստորեն, հայկական ասպարեզում մի գնդապետ էր մնացել, նրան էլ տարան «խելքի բերելու»: Եվ սկսվում է առօրյա ջուր ծեծոցը - «որ այսպես ասվեց, ուրեմն սա կնշանակի, որից էլ հետեւում է որ կարող է այնպես լինել...»: Աչքներս բացենք, հարգելիներս, Մարդ են սպանել-հոշոտել գազանաբար, բոլորովին անմեղ, կարգին ու շատերից որակով մարդու: Սպանվել է հասարակության, պետականության համար արդեն, վտանգավոր, վաղուց հայտնի, հանցագործ խմբի կողմից: Եվ ժողովուրդն այս թուքն երեսին, պետք է հեզորեն սպասի դեռ, թե որիշ հանցագործներ ու մկներ երբ կբարեհաճեն դրանց խմբապետի թուղթը կարդան, որից հետո թերեւս թույլատրվի նրան հարցեր տալ.... Հասկանում ենք մեր դրության տրագիկոմեդիան? Ճիշտ նույն հոգեվիճակն է ստեղծվել թուրքի ջարդից առաջ: Սպանել են մեկին, մյուսը կարծել է թե իրեն չեն սպանի, որովհետեւ խոնարհ է: Տարել են հարեւանի կնոջը, նա մտածել է՝ փառք աստծու, իմը տեսքով չէ: Նրանք թուրքեր էին, բայց մենք ենք եղել շատ մեղավոր, քանի որ խայթելու փոխարեն քամակներն ենք համբուրել: Հիմա սրանք ով եղան, որտեղից ծլեցին, ուժ առան ու բոլորովին վզներիս նստեցին: Բոլորը գիտեն արդյոք ինչից է սկսվել ամերիկյան օրինականությունը? Լինչի դատաստանից, չկանոնակարգված, առանձ իրավաբան շատախոսների ու ձեւականությունների, սակայն ինքնաբուխ ու անշահախնդիր եւ դրանով բոլորին բավարարող: Գործ, երկաթը տաք պիտի ծեծվի, թե չէ միշտ էլ մեզ են ծեծելու...
Sargis
Gevorg in kuzem dimel,vor du ayd iravunqe chunes cexaspanutyan zoh im tateri u paperi hascein nman sadrich ev kexc haytararutyunner anel,indz tvuma vor du apatexekacvac informacia es porcum taracel,ev hakaishxanakan mtnolord stexcel:
KARO
MIEVNUYNE NEMEC RUBON U MI KANIS@ CHEN PLSTALU MER ACHKITS XSTAGUYNS PATASXANATVUTYUN EN KRELU
iravaban
Մոսկվան միանգամից չի կառուցվել, իմ համար որպես քաղաքցի կարևոր չի, թե Ռուբոն ինչ հանգամանքում է հրաժարական տալիս, ես թքած ունեմ, թե նա նախագահի ցուցումով թե իր խղճի թելադրանքով է անում: նա ասում է արդար թափանցիկ քննություն, ես էլ ասում եմ , որ այդ բութ, թափթփուկ հանցագործները անվտանգության աշխատակիցներ ՉԵՆ, ինչպես մամուլն է ներկայացնում, ես ասում եմ որ դրանք կազմակերպված բանդայի անդամներ են, չկա օրենք Հարսնաքարի անվտանգության ծառայության մասին, ուրեմն այդ խումբը օրենքից դուրս է, և եթե խումբը հանցագործություն է կատարել, այն էլ դերաբաշխումով, ուրեմն պետք ուսումնասիրվի այդ խմբի բանդա լինելու հանգամանքը: ոչ մի ժուռնալիստ իրավունք չունի այդ խումբ թափթփուկներին կոչի անվտանգության աշխատակից: չեմ հասկանում, եթե Ռուբոն այդ խմբին անվաներ համաշխարհային բարեգոծների , առաքին միություն, պետք էտ նուն տերմինը գրեիք????? և այսպես, ըստ ինձ դա բանդա է, հարց. ՈՎ Է ԱՅԴ ԲԱՆԴԱՆ ՁևԱՎՈՐԵԼ??
SIRO
ays mer sharjum@ mer BOXOQ@ chpetg e kaxakakanadznel  sireliner ,ete qaxaqakanadzvedz meng ardyunki chenk hasnelu
Ani
ff
Nara +1
Ռուբեն Հայրապետյանը պետք է պատասխան տա
Janna + 1
CHEQ MARSELU NEMEC IDZ BNADZ LFIK SAMOIDZ MICHEV BOLOR OLIGARNER HERANAN PADGAMAVOR MANDATNERIDZ
KARINE HAKOBYAN
Մենք հայտարարել ենք և նորից ենք կրկնում, որ ժողովուրդը վաղ թե ուշ թոթափելու է օլիգարխ` պլուտոկրատների լուծը, և այն ժամանակ նրանք հանրության առջև պատասխան են տալու իրենց արարքների համար: Իսկ այսօր օլիգարխ` պլուտոկրատները և նրանց մանկլավիկները դեռ չեն զգում իրենց պատասխանատվությունը գործող արարքների համար:
Lia
Մեկնաբանությունը...nemec rubon ev nra nman mardaspanner@ petqa patzhven orenqi amboxj xstutyamb.chnayac da qich klini nranc hamar,parzapes petqa dran ev mnanaknerin pakel anicyal harsnaqarum ev paytecnel obyekt@ darcnelov dranc gerezman@, Anicveq duq mardaspanner,srikaner duq iravunq chuneq aprelu ,getin@ mtneq turk-mardaspanner
Վահե-2010
Թիվ 2. մեկնաբանության հարգելի` iravaban, շատ ճիշտ եք, դա բանդա է և այդ բանդայի /մաֆիայի/ գլուխը հրաժարականի քայլի պարտադրողն է:
ara
քոչարյանի մաևտի մեկը, նաև Պողոս Պողոսյանը, նույնիսկ վաևդանիկ ղուկասյանն ավելի շատ մարդ է ծեծել ու սպանել, բա սրանք ինչով են պակաս, փողն էլ գլխից են տվել
Vahe
Es shat em krivner tesel vortex haye-hayin cecel aryan mej loxacrel,kisamer vichakum,u aknhayt hamozvac em vor amen ur nerkayacnum en datarani araj,"es xeloq ei amen inch inqe arec"etenca meke murch myuse mex,erb bane hasnuma dran amenqe vstaha te ir dzeri qartere aveli hzor en qanc dimacinine:Meke ira bilaknerova verver trnum u ir shef-ov,myuse ira pashtpanutyan naxararutyan zbaxecrac dirqov ev shrjapatov,es chem ardaracnum hancagorcnerin,ev voch el x xchum tujoxnerin ev hangucialin,yuraqanchyure uni ir bajin mexke, erku koxmern el,ev manavand erkusn el mexavor en che handurjelu mej:
SIRAN
Եթե Սերժ Սարգսյանը չպահանջեր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, որևէ մեկը դա ուղղակի չէր կարող անել: Անցած 12 օրերին, երբ դաժանաբար ծեծված սպան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում, պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ուղղակի Սերժ Սարգսյանի կցորդն է` նա է միակ որոշողը: Զավեշտը հասավ այն աստիճանի, որ 12 օր շարունակ ՀՀԿ-ից որևէ մեկը այդպես էլ չհամարձակվեց դատապարտել ՙՀարսնաքարում՚ տեղի ունեցած միջադեպն ու նրա տիրոջը, որվհտև ոչ ոք չգիտեր, թե ինչ կասի այդ մասին Սերժ Սարգսյանը:Կասկածից վեր է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր մտովի լիովին համաձայն էին և կիսում էին հնչող քննադատությունները, բայց նրանք այդպես էլ ծպտուն չհանեցին, ընդամենը բավարարվեցին ասելով, որ ցավում են կատարվածի համար, հարուցվել է գործ, հետաքննությունը ամեն ինչ կպարզի: Չի բացառվում, որ ՀՀԿ-ականները վաղը դառնան պերճախոս, ու դժվար չէ կանխատեսել , թե ինչ շեշտադրումներով, բայց սա այն դեպքն է, երբ ՀՀԿ-ի լռությունը առավել խոսուն է, քան կարող են լինել խոսքերը: Ի դեպ նույն մեխանիզմով տեղի ունեցավ նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, որը, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ընդամենը դաստիարակչական միջոցառում էր, քանի որ տևական ժամանակ անց Բեգլարյանը նշանակվեց նախարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter