Պարզաբանում Արցախից բռնի տեղահանվածների համար՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը արցախցիների համար պարզաբանել է, թե ի՞նչ անել, եթե ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։
Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։
Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
∙ մուտք գործել հղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար» հրահանգը,
∙ համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանու՞մ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ» Այո/Ոչ հրահանգներով,
∙ «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները,
∙ տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը,
∙ դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը:
Լուսանկարը՝ ԱՍՀՆ-ի
Մեկնաբանել