
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանում դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։
Մարզերում դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել