
Կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է
2022 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 15.4 մլն լիտր կոնյակ (100% սպիրտի), որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20.5%-ով կրճատվել է։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները։
Նույն ընթացքում կրճատվել է նաև օղու արտադրությունը։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին այն կազմել է 962 հազար լիտր (100% սպիրտի)՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազելով 42.1%-ով։
12.8%-ով նվազել է գարեջրի արտադրությունը՝ կազմելով մոտ 24 միլիոն լիտր։
Միաժամանակ, ավելացել են գինու արտադրության ծավալները։ Հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 11 միլիոն լիտր գինի՝ 15.7%-ով ավելին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից։
Հայաստանում նաև վիսկի է արտադրվում։ Հունվար-հոկտեմբերին արտադրվել է 508 հազար լիտր վիկսի՝ 32%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։
Մեկնաբանել