
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը 12-ին, 13-ին հնարավոր է կարճատև անձրև, գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել