HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Շնորհավորում եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։   

Ամեն տարի դեկտեմբերի 10-ին միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը. 75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:   

Մարդու իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ է հատուկ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:   

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս ու նպաստում հանրային համերաշխությանը։   

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իր գործունեությամբ մշտապես ձգտում է հաստատել հարգանքի այդ մշակույթը՝ առաջնորդվելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության բարձր առաքելությամբ։ 

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը: 

Այս համատեքստում չափազանց մեծ է պետության դերը, որի պարտականությունն է ինչպես ստեղծել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ, այնպես էլ մշտապես կատարելագործել դրանք՝ իրավունքի գերակայության և իրավունքահեն արժեքների ապահովմամբ:  

Դեկտեմբերի 10-ը՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր,  նաև հիշեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի ձևավորել համերաշխ և հանդուրժող հասարակություն։ 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter