HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ԶՈւ-ն մինչև 2025 թվականը չի կարողանա նոր հակահարձակում իրականացնել

Ուկրաինան ամառային ձախողված հակահարձակումից հետո դժվար թե կարողանա հաջորդ տարի նոր խոշոր հարձակողական գործողություններ ձեռնարկել։ Այդ մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետների և ռազմական փորձագետների շրջանում իր անանուն աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը, որոնք չեն կարողացել հասնել առաջնագծում էական փոփոխությունների, առայժմ ստիպված են անցնել պաշտպանության, որպեսզի կանխեն ՌԴ բանակի հետագա առաջխաղացումը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից տնտեսական և ռազմական աջակցությունը հարցականի տակ է հայտնվել, իսկ բուն Ուկրաինայում առաջացել են քաղաքական տարաձայնություններ։

«Արևմտյան դիվանագետներն ու ռազմական ստրատեգներն ասում են, որ հյուծված Ուկրաինային վերականգնման համար ժամանակ է պետք, և որ այդ երկիրը, հնարավոր է, մինչև 2025 թվականը չկարողանա ևս մեկ նշանակալի հակահարձակում իրականացնել»,- ասված է The Wall Street Journal-ի հոդվածում։ 

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ուկրաինայի՝ իր կորցրած տարածքի զգալի մասը իր վերահսկողության տակ վերադարձնելու կարողությունը այժմ կասկածի տակ է դրվում այն ժամանակ, երբ Ռուսաստանում անցկացվող «տնտեսության վերակողմնորոշումը դեպի ռազմական տնտեսության» ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ, վերջին ժամանակներում, դիվանագիտական առումով:

Հոդվածում նշվում է, որ այս ֆոնին արևմտյան առաջնորդները «պատերազմում Ուկրաինայի պայմաններով հաղթանակից անցում են կատարել պատերազմում այդ երկրին ուղղակի աջակցելուն»։ Եթե Ուկրաինան և նրա դաշնակիցները կարողանան հաղթահարել ներկայիս խնդիրները, ապա, արևմտյան ստրատեգների կարծիքով, 2024 թվականը լավագույն դեպքում Ուկրաինայի զինված ուժերի համար կդառնա «վերականգնման տարի»։

Լուսանկարը՝ Muhammed Enes Yildirim/Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter