HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում ի աջակցություն ԵՄ-ին Վրաստանի անդամակցության երթ է տեղի ունեցել

Դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում մի քանի հարյուր մարդ մասնակցել է ի աջակցություն ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածության կարգավիճակի տրամադրման ակցիային։ Deutsche Welle-ն, հղում անելով վրացական լրատվամիջոցներին, գրում է, որ «Քո ձայնը Եվրամիությանը» կարգախոսով ակցիան սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին՝ Թբիլիսիի Հանրապետության հրապարակում։

Դրա մասնակիցները, որոնց թվում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ, շարժվել են դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ նրանք ծածանել են ԵՄ հսկայական դրոշը: Երթի կազմակերպիչների խոսքով՝ դրոշի 12 աստղերից յուրաքանչյուրը պատրաստվել է Վրաստանի տարբեր շրջաններում, ինչն արտահայտում է ամբողջ հասարակության ձգտումը դեպի եվրոպական ինտեգրացիայի:

Եվրոպայի հրապարակում ակցիայի մասնակիցներին է միացել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Եվրոպան այն տարածությունն է, որտեղ մարդիկ ունեն ամենամեծ նշանակությունը, որտեղ նրանց ազատ կարծիքն ունի ամենամեծ նշանակությունը։ Ես մեծ հույս ունեմ, որ այդ ազատ կարծիքը հաշվի կառնվի, և մենք կկարողանանք դեկտեմբերի 15-ից հետո ևս մեկ անգամ տոնել, իսկ հետո պատրաստվել հաջորդ տարվան, որը պակաս կարևոր չի լինի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նոյեմբերի սկզբին Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ էր տվել Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ՝ այն պայմանով, որ Թբիլիսին ժողովրդավարական բարեփոխումներ կանցկացնի: Վերջնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ երկրների ղեկավարները՝ դեկտեմբերի 14-ին և 15-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Այս որոշումը, ինչպես և ցանկացած այլ որոշում, պահանջում է Եվրամիության բոլոր 27 անդամների միաձայն աջակցությունը։

Լուսանկարը՝ Reddit-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter