
ԱՄՆ բանակը ստացել է PrSM տեսակի բարձր ճշգրտության հրթիռներ
Ամերիկյան ցամաքային զորքերը ստացել են PrSM տեսակի բարձր ճշգրտության օպերատիվ-մարտավարական հրթիռների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի մամուլի ծառայությունը։
A major milestone in the continuous transformation of our #ArmyTech.
— U.S. Army (@USArmy) December 9, 2023
We've accepted the initial delivery of our next-generation Long Range Precision Fires missile.
Read about how it's ready to redefine the battlefield – both now and into the future.
📰 https://t.co/NfMjxxKo8N pic.twitter.com/AplCHIqTNA
Պենտագոնի տվյալների համաձայն՝ հրթիռը, որն ստեղծվել է Lockheed Martin կորպորացիայի կողմից, ունի ավելի քան 400 կիլոմետր հեռահարություն։ Մոտ ապագայում PrSM-ները պետք է փոխարինեն 300 կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռներին, որոնք ներկայումս գտնվում են ԱՄՆ բանակի սպառազինության մեջ: PrSM հրթիռները տեղադրվելու են ունիվերսալ շարժական արձակիչների վրա, ինչպիսիք են M270-ը և HIMARS M142-ը:
Յուրաքանչյուր շարժական արձակիչ կարող է կրել երկու PrSM հրթիռ: Precision Strike Missile (PrSM) ծրագիրն ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացվում է 2017 թվականի մարտից։ ԱՄՆ զինված ուժերի գնումների, նյութատեխնիկական ապահովման և տեխնոլոգիաների հարցերով նախարարի տեղակալ Դուգլաս Բուշի խոսքով՝ PrSM-ն կընդլայնի Պենտագոնի ներուժը «մարտական հնարքների և հակաօդային գործողությունների անցկացման հակառակորդի հնարավորություններին հակազդելու» հարցում:
Լուսանկարը՝ Lockheed Martin-ի կայք էջից
Մեկնաբանել