HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄՕԿ-ը ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին թույլատրել է չեզոք կարգավիճակով մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները 2024 թվականին չեզոք կարգավիճակով կկարողանան մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն։

Խաղերին կարող են մասնակցել միայն անհատական մարզաձևերի մարզիկները։ Թիմային մրցումներում ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներից կազմված թիմեր չեն լինի:

Բացի այդ, Օլիմպիական խաղերին թույլ չեն տա մասնակցել այն ռուսաստանցիներին և բելառուսցիներին, ովքեր հրապարակայնորեն աջակցում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը և ովքեր գործող պայմանագիր ունեն այդ երկրների զինված ուժերի հետ:

Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական գործիչներին և մարզական պաշտոնյաներին չեն հրավիրի նաև Ամառային օլիմպիական խաղերին:

ՄՕԿ-ում պարզաբանել են, որ այժմ օլիմպիական խաղերին որակավորվել են միայն 8 ռուսաստանցիներ և 3 մարզիկներ Բելառուսից: Կազմակերպությունը նշում է, որ  համեմատության համար Ուկրաինայից որակավորվել է 60 մարդ։

2022 թվականին Պեկինի և 2021 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ ռուսաստանցի մարզիկները նույնպես հանդես էին եկել չեզոք կարգավիճակով։ Այն ժամանակ դա կապված էր դոպինգային սկանդալի հետ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը կկայանան Փարիզում՝ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Լուսանկարը՝ Michel Euler/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter