HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի՝ գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ: Հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտիանական հարաբերությունների շարունակական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ:

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահ Ֆերնանդեսն ընդգծել է, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան մշտապես իր ձայնն է բարձրացրել ընդդեմ հայ ժողովրդի դեմ կատարվող անարդարությունների:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter