
Փարիզը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը գերիների ազատ արձակման եւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ այն համարելով դրական ազդանշան։
«Հույս ունենք, որ այս հայտարարություններն առաջին քայլն են գերիների, կալանավորների և անհետ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը, կայուն խաղաղություն կարող է լինել միայն՝ հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը»,- ասված է պաշտոնական Փարիզի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել