HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը Հայաստանի հետ զորավարժություններ չի պլանավորում

Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել։ Այդ մասին ռուսական Известия-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- հայտարարել է Ստանոն։

Եվրոպացի պաշտոնյան նաև հավելել է, որ Եվրոպական միությունը պլաններ չունի հայ զինծառայողներին վերապատրաստել ԵՄ անդամ երկրների տարածքում։ 

Ստանոն ընդգծել է, որ Եվրամիությունում ուսումնասիրում են հայկական բանակին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով «ոչ մահացու ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռևս չկան։

Լուսանկարը՝ Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter