HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևին. բոլորը խոցվել են

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով և կամիկաձե անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի տարածքին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:

Ուկրաինացի զինվորականների խոսքով՝ բալիստիկ հրթիռները մայրաքաղաք Կիևի ուղղությամբ արձակվել են ՌԴ Բրյանսկի մարզի տարածքից։ Ինչպես փոխանցում է ուկրաինական կողմը, բոլոր ութ հրթիռները հակաօդային պաշտպանության միջոցներով հաջողվել է խոցել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ բեկորների անկումը, սակայն, հանգեցրել է երկրի վրա ավերածությունների ու հրդեհների, որոնք հաջողվել է օպերատիվ կերպով վերացնել։ Նա հավելել է, որ Դարնիցկի շրջանում տուժել է 4 մարդ, տեղում բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։ 

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հաջողությամբ խոցվել են նաև բոլոր 18 անօդաչուները, որոնք արձակվել էին ռուսական զինուժի կողմից։ Ինչպես փոխանցել են ուկրաինացիները, անօդաչուները հիմնականում ոչնչացվել են Նիկոլաևի մարզի շրջանում։ 

ՌԴ զորքերը գրեթե ամեն օր կամիկաձե անօդաչուներով և տարբեր տեսակի հրթիռներով հարձակվում են ուկրաինական տարածքի վրա։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 10-ի իր տեղեկագրում ենթադրել էր, որ  ՌԴ զորքերը նոր հարձակումներ են սկսել՝ ուղղված Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացմանը:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter