HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը կընդունի «СОР29»-ը

Հաջորդ տարի Ադրբեջանը կընդունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ «COP28»-ի եզրափակիչ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է «COP28»-ի նախագահ Սուլթան Ալ-Ջաբերը։

«СОР29»-ի անցկացումն Ադրբեջանում հնարավոր է դարձել շնորհիվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին, իսկ փոխարենը Ադրբեջանը՝ Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի Հանրապետության թեկնածությանը։ 

«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, նաև հայտնի էր դարձել, որ Արևելյան Եվրոպայի երկրների խումբը հավանություն էր տվել Ադրբեջանի թեկնածությանը, իսկ ռոտացիոն սկզբունքով հաջորդ տարի գագաթնաժողովն ընդունող երկիրը պետք է լիներ հենց այս տարածաշրջանի երկրներից մեկը։

Լուսանկարը՝ Sek Keung Lo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter