HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲԴԽ-ն այս տարի դադարեցրել է 7 դատավորի լիազորություն 

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2023թ. ընթացքում Արդարադատության նախարարությունից ստացել է 14 միջնորդություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 3 միջնորդություն էլ ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից:

Այս տարի 7 դատավորի լիազորություն է դադարեցրել ԲԴԽ-ն՝ էական կարգապահական խախտման հիմքով: Լիազորությունները դադարեցված դատավորներից երեքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, մեկը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ երեքը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ:

Նույն ժամանակահատվածում 5 դատավորի հայտարարվել է նկատողություն, իսկ երկուսին՝ նախազգուշացում: Նկատողություն և նախազգուշացում ստացած բոլոր դատավորներն ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, իսկ մեկը սնանկության դատարանի դատավոր է:

Արդարադատության նախարարության ներկայացրած՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 14 միջնորդությունից մերժվել է միայն 4-ը: Մեկն էլ մերժվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդություններից:

Լիազորությունները դադարեցված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Համեմատության համար նշենք, որ 2022թ․-ին ստացվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 28 միջնորդություն, որից 21-ը՝ Արդարադատության նախարարի կողմից: 2022թ․-ին դադարեցվել է 3 դատավորի լիազորություն:

Գլխավոր լուսանկարը՝ court.am-ի։

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter