
Ալիևին Ադրբեջանում կառաջադրեն արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան», խմբ.) կուսակցությունը 2024 թվականի փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների համար առաջադրել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը։
«Առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել է Բուդաղովը։
Նրա խոսքով՝ առաջիկայում տեղի է ունենալու կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ էլ առաջադրվելու է Ալիևի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Սպասվում էր, որ նախագահական հաջորդ ընտրություններն այդ երկրում կայանալու էին 2025 թվականի ապրիլին։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել