HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է որոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները. Մարիա Զախարովա

Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է որոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները։ Նման հայտարարությամբ այսօր ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու փոխադարձ ձգտումը՝ խաղաղության պայմանագրի կնքման համար:

«Մոսկվան պատրաստ է հետագայում ևս աջակցել գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։ Նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Նա հավելել է, որ Մոսկվան ողջունում է նաև երկու երկրների միջև գերիների փոխանակման հանգամանքը։ «Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով փոխանակելու վերաբերյալ, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- հավելել է Զախարովան։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter