
Լեհաստանի նորընտիր վարչապետ Դոնալդ Տուսկը Արևմուտքից պահանջում է մեծացնել Ուկրաինային աջակցությունը
Լեհաստանի նորընտիր վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ լեհական նոր կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ արևմտյան երկրներն առավելագույն օգնություն ցուցաբերեն Ուկրաինային: Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Տուսկը դեռ նախօրեին էր ընտրվել Լեհաստանի վարչապետ։ Ինչպես ակնկալվում է, վաղը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կընդունի նրա երդմնակալության արարողությունը։
«Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն իրականում հարձակում է բոլորիս վրա։ Ես այլևս չեմ կարող լսել եվրոպական, արևմտյան երկրների քաղաքական գործիչներին, որոնք ինչ-որ բան են ասում Ուկրաինայի իրավիճակից հոգնածության մասին»,- հայտարարել է Տուսկը։
Իր ելույթում Տուսկը նշել է, որ Լեհաստանն Ուկրաինայի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերը, մասնավորապես լեհ գյուղատնտեսների: «Ուկրաինային Լեհաստանի օգնությունը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հաստատակամ մնանք, երբ խոսքը գնում է լեհ գյուղատնտեսների շահերի մասին»,- եզրափակել է Դոնալդ Տուսկը:
Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության
Մեկնաբանել