
Հունվարից ԱՄՆ-ն կարող է կորցնել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը. Սպիտակ տուն
Ամերիկյան վարչակազմը 2024 թվականի հունվարից կկորցնի Ուկրաինային սպառազինության նոր փաթեթների տրամադրման հնարավորությունը, եթե Կոնգրեսը հրաժարվի այդ նպատակների համար լրացուցիչ բյուջետային հատկացումներ իրականացնել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ արդեն դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ն այլևս չի կարողանա ռեսուրսներ հավաքել Ուկրաինա կրիտիկական կարևոր նշանակություն ունեցող սպառազինության ուղարկման համար, եթե կոնգրեսականները հավանություն չտան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Կոնգրեսին ներկայացված հատկացումների հայտերին:
«Այսպիսով, մենք այլևս միջոցներ չենք ունենա հունվարից Ուկրաինա զենք ուղարկելու, իսկ հետո նաև մեր սեփական պաշարները համալրելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնում հանդես գալով The Wall Street Journal պարբերականի կազմակերպած համաժողովին։
Լուսանկարը՝ Sergei Supinsky / AFP via Getty Images file
Մեկնաբանել