HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան չի շտապում վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Անկարան չի շտապում վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։

«Իհարկե, մենք չենք շտապում, մենք ունենք մեր սեփական առաջնահերթությունները»,- Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Օքթայը՝ հավելելով, որ հարցի քննարկումը կարող է հետաձգվել մինչև 2024 թվականի սկիզբը:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Օքթայը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցը կապի Անկարային F-16 կործանիչների վաճառքի հետ։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել են Դաշինքի 31 երկրներ՝ բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի: Անկարայի կողմից այդ փաստաթղթի շուտափույթ վավերացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիլնյուսում, Դաշինքի գագաթնաժողովից առաջ, ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի ղեկավարների միջև, սակայն թուրքական կողմն այն ժամանակ հայտին հավանություն տալու համար մի շարք պայմաններ էր առաջ քաշել՝ ներառյալ ահաբեկչության հակազդման գործում համագործակցությունը և Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկը։

Լուսանկարը՝ REUTERS/Yves Herman/Pool/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter