HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. ամուսինը սպանել է կնոջը

Հուլիսի 3-ին՝ ժամը 10.30-ին, Աղավնաձոր գյուղի առողջության կենտրոնից  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում սպանություն է կատարվել:
 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղում՝ տանը, վիճաբանության ժամանակ 1962 թ. ծնված Յուրիկ  Բաբայանը  ծեծի է ենթարկել կնոջը` 1962 թ. ծնված Անահիտ Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել  գլխին և պատճառել մահ:
 
Յուրիկ  Բաբայանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter