HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ԱՊՀ բոլոր առաջնորդներին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ռուսական կողմը ԱՊՀ բոլոր առաջնորդներին հրավերներ է ուղարկել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար ու սպասում է արձագանքի։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի հեռանկարները։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի այդ միջոցառմանը, փոխնախարարը նշել է, որ «ավանդաբար հրավերներ են ուղարկվում ԱՊՀ պետությունների բոլոր առաջնորդներին»:

«Մենք սպասում ենք այդ հրավերների արձագանքին», - ասել է Գալուզինը՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը Հեյդար Ալիևի հիշատակի օրվա ընդունելության ժամանակ։

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ միավորման անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում:

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter