HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է Էստոնիայի արտգործնախարարի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ կապված փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Էստոնիայի կառավարության արդյունավետ քայլերն այդ բնագավառում:

Մարգուս Ցահքնան շեշտել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Էստոնիայի կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ:

Մարգուս Ցահքնան վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter