HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Բաքու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կժամանի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Թուրք նախարարի այցը նախատեսված է վաղը՝ դեկտեմբերի 14-ին։

Ինչպես նշում է ադրբեջանական կողմը, Բաքվում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք թուրք-ադրբեջանական այս բանակցությունների օրակարգում ներառված կլինեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Բացի այդ, դեռևս հայտնի չէ նաև, թե արդյոք Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Լուսանկարը՝ Adem Altan/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter