
«Ռուսաստանը չի հրաժարվել Ղարաբաղից, այլ՝ Հայաստանը». Պուտին
Ռուսաստանին առանձնապես տեղյակ չէին պահում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի ղեկավարության որոշման մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բոլորս դա հասկանում ենք, բայց մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունել: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- հայտարարել է Պուտինը՝ չհստակեցնելով կոնկրետ ինչ առավելությունների ու թերությունների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ այսօր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին։ Հիմնական հարցերը վերաբերում էին Ուկրաինայում պատերազմին, ռուս-ամերիկյան ու ռուս-եվրոպական հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին ու ներքին հարցերին։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել