HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը մեկնաբանել է վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի բացակայությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ընդհանուր միջոցառումներից կապված է ոչ թե ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ կազմակերպություններում իր աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ, այլ երկրի ներքին գործընթացներով:

«Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, մենք գիտենք, որ դա  կապված է Հայաստանում որոշ գործընթացների հետ և կապ չունի այդ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ։ Տեսնենք, թե իրավիճակն ինչպես կզարգանա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին։ Հիմնական հարցերը վերաբերում էին Ուկրաինայում պատերազմին, ռուս-ամերիկյան ու ռուս-եվրոպական հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին ու ներքին հարցերին։ 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ չի կարծում, թե տարածաշրջանային այս ինտեգրացիոն կառույցներից Հայաստանի դուրս գալը բխում է Երևանի շահերից։ «Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, թեպետ ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ասել է նա։

Լուսանկարը՝ DMITRY AZAROV/SPUTNIK/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter