HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն անընդունելի է համարում սահմանից զորքերի հետքաշման Հայաստանի առաջարկը

Բաքուն համաձայն չէ սահմանից զորքերի հայելային հետքաշման Երևանի առաջարկին: Այդ մասին APA գործակալության փոխանցմամբё հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի հետ սահմանի հետ կապված կան չփակված հարցեր, ինչի պատճառով հնարավոր չէ զորքերը հետ քաշել։ Եթե չլինի վերջնական համաձայնություն (Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին-խմբ), ապա ո՞վ կարող է երաշխավորել այդ տարածքների անվտանգությունը։ Զորքերի դուրսբերման գաղափարն անընդունելի է։ Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է մեր սահմանները»,- ասել է Բայրամովը։ 

Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Հայաստանի հետ սահմանին հայտնվել է ոչ մեկի խնդրանքով կամ հրավերով։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են պետական սահմանից զորքերի հետքաշման հարցը: «Հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը քննարկվել է և, հուսով եմё կքննարկվի։ Ես չեմ կարող ասել, որ մենք ունենք վերջնական պայմանավորվածություն, դա գաղափար է, որը քննարկվում է», - նշել էր նա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter