HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն ու Ալիևը Դուբայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ 19-րդ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբայում քննարկել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը։ 

«Նրա հետ Դուբայում շփվել ենք նաև Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին (նկատի ունի այնտեղ մնացած փոքրաթիվ հայերի, խմբ.)։ Ասում է՝ ոչ մեկին չենք դիպչի։ Մենք, ընդհակառակը, այնպես կանենք, որ բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք»,- TACC գործակալության փոխանցմամբ Ալիևին մեջբերել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ ինքը ծանոթ է Ադրբեջանում առկա իրավիճակին։ «Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը, իշխանությունն այնտեղ ուժեղ է, կարող են դա անել՝ աջակցել և օգնել մարդկանց»,- նշել է Բելառուսի նախագահը։ 

Լուկաշենկոն անդրադարձել է նաև տաջիկ-ղրղզական սահմանային հիմնախնդրին։ Ըստ նրա՝ Տաջիկստանն ու Ղրղզստանը հաջորդ տարի կարող են ստորագրել սահմանների մասին պայմանագիր։ 

«Ես ողջ ժամանակ գովաբանում եմ ղեկավարներին (Տաջիկստանի ու Ղրղզստանի-խմբ.)։ Դե, պարզապես կեցցեն իրենք, սահմանների ավելի քան 90%-ը համաձայնեցվել է: Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարի նրանք կստորագրեն սահմանի մասին պայմանագիր»,- հավելել է Լուկաշենկոն։

Ղրղզստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ պետություններ են, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ երկու երկրների սահմանին գրանցվեն զինված բախումներ։ Պատճառն այն է, որ երկու երկրները չեն կարողանում համաձայնեցնել ղրղզ-տաջիկական սահմանի առանձին հատվածներ (շուրջ 70), իսկ 2022 թվականի սեպտեմբերի սահմանային բախումների պատճառով զոհվել էին տասնյակ անձինք։ Այս բանակցություններն ընթանում են դեռևս 2002 թվականից։ 

Լուսանկարը՝ NA2/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter