Տարեսկզբից աշխարհում սպանվել է 45 լրագրող. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն
2023 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է 45 լրագրող։ Այդ մասին իր տարեկան զեկույցում նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Ամենից շատ լրագրողներ (23 մարդ) զոհվել են ռազմական հակամարտությունների գոտիներում։ Նրանցից 17-ը սպանվել են Գազայի հատվածում, Իսրայելում և Լիբանանում։
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ Ուկրաինայում 2023 թվականի սկզբից ի վեր 2 լրագրող է զոհվել:
Հետազոտության հեղինակները նշում են, որ 2023 թվականին ավելի քիչ լրագրողներ են զոհվել, քան 2002 թվականից ի վեր ամեն տարի։
Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ իրենց գործունեության համար բանտում այժմ գտնվում է 521 լրագրող։ Ամենից շատ բանտարկյալներ կան Չինաստանում (121), Մյանմաում (68) և Բելառուսում (39): Ռուսաստանում, հեղինակների հաշվարկով, մեկուսարաններում և բանտերում գտնվում է 28 լրագրող:
Վերջին 20 տարիների ընթացքում ամենաշատ թվով լրագրողներ սպանվել են 2012 և 2013 թվականներին, համապատասխանաբար, 144 և 143 մարդ: Նրանց մեծ մասը զոհվել էին Սիրիայում և Իրաքում ընթացող մարտական գործողությունների ժամանակ։
2022 թվականին սպանվել էր 61 լրագրող։
Լուսանկարը՝ Stringer/Reuters
Մեկնաբանել