
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Յանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման միտումները: Մտքեր են փոխանակվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժի և առավել գրավիչ բիզնես միջավայր ստեղծելու շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել