HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց է սկսվել

Գլխավոր դատախազը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

Գլխավոր դատախազությունից չհերքեցին նման միջնորդության գոյությունը, սակայն հստակ պատասխան չեն տալիս։ «Այս փուլում տեղեկություն տրամադրել չենք կարող՝ դատական իշխանության հեղինակությունը չվնասելու նպատակով»,-«Հետքին» փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը ևս նմանատիպ պատասխան տվեց։ Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: «Հետևաբար, ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»,- ասում է Լիլիթ Շաբոյանը։

Նշենք, որ դատավոր Տիգրան Փոլադյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է։ Դատավորի կարիերան սկսել է 2013թ.-ից։ Նա նախ եղել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018-ից՝ Սնանկության դատարանի դատավոր։

Տիգրան Փոլադյանի կինը՝ Անի Հարությունյանը, վարչական դատարանի դատավոր է։ Գլխավոր դատախազությունը 2022թ. Ա. Հարությունյանին ևս անձեռնամխելիությունից զրկելու նախաձեռնություն էր դրսևորել։ 

Լուսանկարում՝ ԲԴԽ կազմը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter