HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս զանգահարեք 118. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ իրականացրել են համատեղ նախագիծ՝ տարածելով ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկ՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ 

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել. ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկները փակցված են Երևանի մետրոպոլիտենի գործող շարժակազմերի բոլոր վագոններում, ինչպես նաև հանրապետության մարզերի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի յուրաքանչյուր միավորում:

Հիշեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի անվճար  հեռախոսահամարը՝ 118, և, սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս, զանգահարեք»,- ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter