HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կայացել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով: Հանձնաժողովի համանախագահները մասնավորապես ընդգծել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկան: Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունավետ կերպով իրականացվել են, և վստահություն հայտնել, որ այս նիստի շրջանակներում արձանագրված պայմանավորվածությունները ևս պատշաճ կերպով կիրականացվեն երկու երկրների կողմից:

Հանձնաժողովի համանախագահները նիստի արդյունքների հիման վրա ստորագրել են արձանագրություն, ինչպես նաև «2023-2025 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների պլանը»:

Նիստի ավարտին երկու երկրների փոխվարչապետների ներկայությամբ ստորագրվել են նաև Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու միջոցառումների շարքի իրականացման շրջանակային պայմանագիրը և Հայ-ռուսական գործարար խորհրդի 2024 թվականի աշխատանքի պլանը:

Մինչ նիստը տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող արդիական հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter