HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները 50,000 դրամ աջակցության համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը, հետևաբար չեն դիմել երկամսյա 50,000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք այսօր կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում (հղումը՝ https://50.socservice.am

«Դիմումներն առաջիկայում կդիտարկվեն, և աջակցությունը կնշակվի այն անձանց, ովքեր կհանդիսանան 100,000 դրամ աջակցության ծրագրի շահառու և միաժամանակ կհամապատասխանեն ծրագրի պայմաններին։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter