Առժամանակ կդադարեցվի 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը
Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6–ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10–ին։
Հուլիսի 10–ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թթ. 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը։
Պատճառած անհանգստության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել