
«Իջեւանի ՃՇՇ»-ի գործն ընդդեմ լրատվամիջոցի կուղարկվի նոր քննության
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Իջևանի հեռուստաընկերության և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ հանդես եկող «Իջևանի ՃՇՇ» ընկերության դիմումը: Վերջինիս վերաքննիչ բողոքը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելուն և այն նոր քննության ուղարկելուն:
Հիշեցնենք, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն անցյալ տարվա հուլիսին հայց էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի` ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Առաջին ատյանի դատարանը մասնակի էր բավարարել հայցվորի պահանջը, այն է՝ պատասխանող Նաիրա Խաչիկյանից հօգուտ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, ինչպես նաև 20 հազար դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Մեկնաբանել