
Գալուզինը վստահ է, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում առկա բարդությունները հաղթահարելի են
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են՝ այս երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով:
Գալուզինը մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապեր: «Դա ինձ վստահություն է ներշնչում, չնայած ոչ միայն ինձ, այլև՝ բոլորիս, որ մեր հարաբերություններում ինչ-որ ժամանակավոր դժվարություններ ոչ միայն հաղթահարելի են, այլ դրանք հաղթահարելի են «պլյուսով»՝ մեր բազմաբնույթ կապերի հետագա զարգացման համար»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
«Դրանց ամրապնդման, զարգացման և ընդլայնման ու խորացման օգտին են հանդես գալիս մեր ժողովուրդները։ Սա է մեր հարաբերությունների գլխավոր ուժը, մնացած ամեն ինչ հաղթահարելի է», - հավելել Է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել