HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացն ու հետագա շփումները: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«<…> ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի հզորացման կարևորությունը, այդ թվում՝ Շվեդիային որպես դաշնակից շուտափույթ ընդունելու կարևորությունը և ՆԱՏՕ-ի կառույցներում Թուրքիայի ինտեգրման մակարդակի հետագա բարձրացումը։ Նրանք պայմանավորվել են սերտ կապեր պահպանել 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման ավելացման և քաղաքացիական բնակչության պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև պաղեստինցիների համար հնարավոր քաղաքական հեռանկարները:

Լուսանկարը՝ REUTERS/Kevin Lamarque

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter