
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ղրիմի վրա անօդաչուների զանգվածային հարձակման մասին
Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Ղրիմը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուսական պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ երկու ժամվա ընթացքում՝ ժամը 20:30-22:30-ը, ոչնչացվել է 26 անօդաչու թռչող սարք, ևս 6-ն էլ խոցվել է 23:00-ից 23:50-ն ընկած ժամանակահատվածում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ուկրաինական կողմն այս հարձակումը չի մեկնաբանել:
Ղրիմը պարբերաբար ենթարկվում է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների։ Նախորդ անգամ նման հարձակում էր տեղի ունեցել դեկտեմբերի 5-ի գիշերը։ Այն ժամանակ, ինչպես հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ազովի ծովի ջրային տարածքի ու թերակղզու տարածքի վրա խոցվել էր ավելի քան 30 անօդաչու։
Լուսանկարը՝ t.me/kryuchkovoleg
Մեկնաբանել