HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը տվյալներ չունի ՀԱՄԱՍ-ի զոհված գրոհայինների թվի մասին

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտնել է, որ Իսրայելը տեղեկություններ չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զոհված զինյալների թվի մասին: Նա ընդգծել է, որ շարժման կողմից զոհերի մասին տվյալներին պետք է մեծ կասկածով վերաբերվել:

«Ոչ ոք հաստատ չգիտի: Այն տվյալներին, որոնք նրանք տալիս են, ընդհանրապես պետք է մեծ կասկածով վերաբերվել։ Միակ տվյալները, որոնք ստացվում են Գազայի հատվածից, ներկայացնում է այնտեղի առողջապահության նախարարությունը, որն ամբողջությամբ գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ»,- ասել է իսրայելցի դիվանագետը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտական գործողությունների մեկնարկից ի վեր անկլավի տարածքում զոհվածների թիվը հասել է 18 787-ի: Տուժածների թիվը գերազանցել է 50 հազարը։ Գազայի հատվածում սպանվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև մարտական գործողություններն սկսվել էին հոկտեմբերի 7-ին՝ խմբավորման կողմից Իսրայելի տարածք ներխուժումից և պատանդներ վերցնելուց հետո: Դրա հետևանքով սպանվել է 1,2 հազար իսրայելցի, վիրավորվել՝ 5,4 հազարը։

Լուսանկարը՝ AP Photo/Ohad Zwigenberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter